
Ուկրաինական զորքերը հարձակման են անցել Խերսոնի շրջանում
Ուկրաինական զորքերը հարձակման են անցել Խերսոնի շրջանի Նովայա Կամենկա-Բերիսլավ ուղղությամբ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Ուկրայնացիները հարձակման են անցել Խերսոնի շրջանի Նովայա Կամենկա-Բերիսլավ ուղղությամբ՝ 128-րդ լեռնային-դեսանտային զորամասի երկու հետևակային գումարտակի և 17-րդ բրիգադի տանկային գումարտակի միջոցով»,-գրել է Ստրեմուսովը Telegram-ի իր ալիքում:
Նրա խոսքով՝ հարձակմանը նախորդել է հրետանային նախապատրաստությունը։
«հայտնաբերվել են հակառակորդի մեծ թվով միջին հեռահարության անօդաչու թռչող սարքեր և հետախուզական բայրաքթարներ »,-ընդգծել է Ստրեմուսովը։
Հարակից հրապարակումներ`
- Խերսոնում սկսվել է բնակչության կազմակերպված տեղափոխումը Դնեպրի ձախ ափ
- Խերսոնի շրջանի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս լքել քաղաքը
- Խերսոնի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերը գրավել են 8 բնակավայր