Պուտինը հայտարարել է Ռուսաստանի նոր տարածքներում ռազմական դրություն մտցնելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ռազմական դրություն մտցնելու որոշման մասին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ այս բոլոր շրջաններում նման ռեժիմը գործում էր նույնիսկ Ռուսաստանի կազմ մտնելուց առաջ:
«Այժմ մենք պետք է այս ռեժիմը ձևակերպենք արդեն ռուսական օրենսդրության շրջանակներում։ Ուստի ես հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս բաղկացուցիչ սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին։ Այն անմիջապես կուղարկվի Դաշնային խորհրդի հաստատմանը»,- հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Կիևի ռեժիմը հրաժարվել է ճանաչել այս շրջանների բնակիչների ընտրությունը և մերժում է բանակցությունների ցանկացած առաջարկ։ «Նեոնացիստներն օգտագործում են բացահայտ ահաբեկչական մեթոդներ՝ դիվերսիաներ են կազմակերպվում կենսապահովման օբյեկտներում, մահափորձեր՝ իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչների դեմ»,- ասել Է Պուտինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա