Գլխավոր դատախազությունը՝ դատավորին և փաստաբանին կալանավորելու մասին
ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդագրություն է տարածել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորման վերաբերյալ.
«Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ և դատավոր Ա.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել:
Մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Է.Ա-ին. այն փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ («Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել էր Փաստաբանների պալատի նախագահին):
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց դատավոր Ա.Ա.-ի և Է.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
- Ումի՞ց պետք է վախենան դատավորները՝ երկնային պատժից, թե՞ նիկոլական ռեպրեսիվ մամլիչից. Արթուր Ղազինյան
- Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1-ի դատավորի կողմից. Երեմ Սարգսյան
- Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան
- Ինձ լռեցնելու փորձ է. Էրիկ Ալեքսանյան
- Միգուցե գործել է բումերանգի օրենքը. Փաստաբան Բենիկ Գալստյանը՝ դատավոր Ալեքսանյանի մասին
- Այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու. Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին
- Պապոյան. Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթը որևէ կապ չունի «օրենքով գող Սուրոյի» գործի հետ
- «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
- Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում
- Գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ․ Կոչուբաևը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
- Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան