Արման Ասլանյանը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ
Նիկոլ Փաշինյանի որոշումով Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի կենսագրությունը
Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:
2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2001-2006թթ.- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ
2006-2008թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ
I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ
2008-2009թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ
VI-IX.2009թ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ
2009-2010թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ
2010-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2013-2015թթ.- ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ
2015-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
2016-2017թթ.- Երևանի կայազորի զինվորական դատախազ
2017-2018թթ.- Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ
2018-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: