Bild. Գերմանիայի հյուսիսում անհայտ անձինք այրել են Ուկրաինայից փախստականների համար նախատեսված ապաստարանը
Գերմանիայի հյուսիսում գտնվող Գրոս-Ստրոմկենդորֆ կոմունայում անհայտ անձինք հրկիզել են Ուկրաինայից փախստականների համար նախատեսված կացարանը։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է տեղական Bild թերթը։
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան «Շեֆերբեկ» հյուրանոցային համալիրի գլխավոր շենքի մոտ։ Հրդեհն արագ տարածվել է տան ծղոտե տանիքին, շենքն ակնթարթորեն բռնկվել է։ 2022 թվականի մարտից այնտեղ բնակություն է հաստատել Ուկրաինայից 14 փախստական։
Պարբերականի տվյալներով՝ հրդեհի պահին դեպքի վայրում են գտնվել գերմանական Կարմիր խաչի ընկերության երեք աշխատակիցներ։ Հայտնի է, որ բոլոր 14 անձինք լքել են տուժած հաստատությունը, նրանց տեղավորել են այլ ապաստարաններում, ԿԽ անձնակազմը առողջ է։
Տեղի ոստիկանությունը կարծում է, որ շենքը հրկիզվել է: Դեպքից մեկ օր առաջ անհայտ անձինք հաստատության մուտքի մոտ սվաստիկա էին նկարել։
Հրդեհի մարմանը ներգրավվել է 120 հրշեջ։
Հարակից հրապարակումներ`
- Daily Mail. Ուկրաինացի փախստականները Բրիտանիայում զանգվածաբար զրկվել են ապաստանից
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
- UNCHR-ը Վրաստանում գտնվող յուրաքանչյուր ուկրաինացի փախստականներին կհատկացնի 235 լարի
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան