Առողջություն 17:30 20/10/2022 Հայաստան

Ինչպես են ականջակալներն ազդում լսողության վրա. մասնագետի խորհուրդները

Վերջին տարիներին ականջակալները դարձել են մեր կենցաղի անբաժանելի մասը, սակայն քչերը գիտեն դրանց վնասակարության մասին: Մասնագետները պարբերաբար հորդորում են զգոն լինել, քանի որ ականջակալների օգտագործումը բացասական է անդրադառնում լսողական համակարգի վրա, այն կարող է ականջի ծծմբի հետ կապված խնդիրներ առաջացնել:

ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Միքայելյան» հիվանդանոցի համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկայի բժիշկ Տաթևիկ Փխրիկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ նախկինում, երբ ականջակալների կիրառումը այդքան տարածված չէր, ծանրալսությունը հիմնականում հանդիպում էր մեծահասակների մոտ, իսկ այսօր տարիքային շեմը նվազել է։

Ականջակալների չափից շատ օգտագործումը կարո՞ղ է մեծացնել խլանալու հավանականությունը

Տաթևիկ Փխրիկյանի խոսքով՝ ականջակալները լայն կիրառություն ունեն ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Բժշկին դիմողները որպես արդարացում ասում են՝  քնելուց առաջ ականջակալներով են երաժշտություն լսում, ֆիլմեր դիտում, աուդիոգրքեր կարդում, որ տան անդամներին չանհանգստացնեն, սակայն քչերն են գիտակցում, որ դրանք ազդում են լսողական ապարատի համակարգի վրա։

Ըստ մասնագետի՝ ականջակալների օգտագործումից հիմնականում կարող է առաջանալ աղմուկ, լսողության իջեցում, դիսկոմֆորտ ականջներում։

Ականջակալներ՝ կրել, թե չկրել

Մասնագիտության բերումով դիջեյները, օպերատորները չեն կարող հրաժարվել ականջակալներից։ Տաթևիկ Փխրիկյանը նրանց խորհուրդ է տալիս օգտագործել մեծ ականջակալներ, որոնք հերմետիկ փակվում են և դրանց շնորհիվ մեկուսացվում է շրջակա միջավայրի աղմուկը։ Բացի այդ, նրանք պետք է վեց ամիսը կամ տարին մեկ անգամ լսողությունը ստուգեն։

Իսկ այն մարդիկ, որոնք մշտապես ականջակալներ են օգտագործում անկախ մասնագիտությունից, ապա, ըստ նրա, նրանք առաջին հերթին հասարակական տրանսպորտում պետք է զերծ մնան դրանց կիրառումից։ «Խոսքը երիտասարդների մասին է, որոնք տրանսպորտում հիմնականում ականջակալներով են։ Հատկապես պետք է ուշադիր լինել դրսում, մասնավորապես, փողոցն անցնելիս, քանի որ հնարավոր է մեքենաների ազդանշանը չլսեն, իսկ հետևանքներն անդառնալի կարող են լինել»,- նշում է Տաթևիկ Փխրիկյանը։

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ականջակալները պետք է օգտագործել ընդամենը 15-20 րոպե։

Ինչ վերաբերում է անլար ականջակալներին, ապա դրանք, ըստ բժշկի, ավելի վտանգավոր են, քան լարով ականջակալները։ Հատկապես երիտասարդները վերջին տարիներին դրանք կրում են նույնիսկ այն ժամանակ, երբ հեռախոսով չեն խոսում, երաժշտություն չեն լսում, իսկ դա օտար մարմին է և կարող է ինֆեկցիաների պատճառ դառնալ։

Տաթևիկ Փխրիկյանը նկատում է, որ երեխաները նույնպես սկսել են ականջակալներ օգտագործել, ինչը լուրջ խնդիր է։

«Ցավոք, երեխաները ականջակալներով են մուլտֆիլմեր նայում, համակարգչային խաղեր խաղում։  Ականջի անցուղու առաջին հատվածում կան գեղձեր, որոնք արտադրում են ծծումբ, իսկ երեխաների մոտ այդ գեղձերն ավելի զգայուն են և ավելի շատ է ծծումբ արտադրվում, ինչը բերում է խցանման։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, ականջակալների օգտագործումը սովորություն չպետք է դառնա երեխաների մոտ, քանի որ դրանց հասցրած վնասը հետագայում ավելի մեծ է լինելու։ Ցավոք սրտի, նեյրոսենսոր ծանրալսությունը ոչ բոլոր դեպքերում է բուժվում։ Ուստի պետք է առավել քան ուշադիր լինել»,- նշում է մասնագետը։

Ինչ վերաբերում է բուժմանը, ապա Տաթևիկ Փխրիկյանն ասում է, որ եթե ժամանակին դիմեն բժշկի, ապա հնարավոր է  տարբեր դեղորայքային բուժումների միջոցով կանխել ծանրասլությունը, իսկ եթե ուշ են դիմում, ցավոք սրտի, հնարավոր է չկարողանան օգնել։

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս մաքուր պահել ականջակալները, գրպանոմ կամ պայուսակի մեջ չդնել: Դրանք պետք է լինեն հատուկ ամանի մեջ և պարբերաբար պետք է սպիրտով մաքրել։ Եւ ամենակարևորը, չի կարելի ուրիշի ականջակալներն օգտագործել։

Քիթ-կոկորդ-ականջաբանը նաև նկատում է, որ լսողության խանգարումների առաջացման պատճառ կարող են դառնալ անոթային հիվանդությունները, պարանոցի հետ կապված խնդիրները, ճողվածքները, շաքարային դիաբետը, օնկոհիվանդությունները, վահանաձև գեղձի խնդիրների դեպքում ևս ականջներում կարող է աղմուկ առաջանալ։

«Բացի այդ, լինում է պատճառը չհայտնաբերված աղմուկ ականջներում, որի ժամանակ պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ ուշացման դեպքում դա դառնում է խրոնիկ հիվանդություն։ Ես միշտ ասում եմ՝ «ականջը՝ ականջի հետև  մի գցեք»։ Ցանկացած խնդրի դեպքում պետք է դիմել ԼՈՌ բժշկի։ Ինչքան շուտ, այնքան ավելի հեշտ կլինի բուժումը»,- ասում է մասնագետը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}