Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև բանակցություններին աջակցելու հարցում՝ չնայած Մակրոնի մասին Ալիևի խոսքերին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Փարիզը աջակցում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին։ Դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել է, որ երկիրը չի փոխել իր դիրքորոշումն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։
Լրատվամիջոցների հարցն ու Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանը ներկայացնում ենք ստորև.
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունները France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում, ըստ Ալիևի՝ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։
-Այս խոսքերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի համակողմանի մոբիլիզացման վրա։ Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված քառակողմ հանդիպումը կարողացավ կայանալ հենց Հանրապետության Նախագահի հանձնառության շնորհիվ։ .
Այս հանդիպումը հնարավորություն տվեց արձանագրել առաջընթաց այն նպատակին հասնելու համար, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հասնելու համար ԵՄ-ի հետ համատեղ նախաձեռնված գործընթացին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան