ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել նաև Սյունիքում միկրո, փոքր և միջին ձեռնարությունների զարգացմանը
«ԵՄ-ի դիմակայության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսական համաձայնագրով նախատեսվում է 23 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը»,-կառավարության այսօրվա նիստում զեկուցելով հերթական դրամաշնորհային ծրագիրը՝ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի առաջին բաղադրիչով աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ ների ստեղծամը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:
«Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան: Առնվազն 200 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին կտրամադրվեն դրամաշնորհներ բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով»,-ասաց Գիգորյանը:
Փախվարչապետը հայտնեց, որ դրամաշնորհի շրջանակներում թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը, որի շրջանակներում կֆինասավորվեմ Սյունիք մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածների՝ արոտավայրերի հասանելիության և ոռոգման համակարգերի վերականգնմա նախաձեռնությունները:
Ծրագրի կրթական բաղադրիչով կֆինանսավորվի «Սիմոնյան կրթական հիմնադրամի» միջոցով Թումոյի կողմից Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը:
«Ծագրի երկրորդ բաղադրիչով աջակություն կտրամադրվի Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, աշխատանքի և սոցիալական ծառայության և միասնական սոցիալական ծառայության ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը»,-տեղեկացրեց փոխվարչապետը և հավելեց, որ և այդ բաղադրիչի ներքո հաշմանդամության միջազգային չափանիշներով գնահատման համակարգ կներդրվի:
Նրա խոսքով՝ աջակցություն կտրամադրվի նաև Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն 10 մլն եվրո դրամաշնորհ կտա ՀՀ-ի ոստիկանության, միգրացիոն ծառայության և մարդու իրավունքների ոլորտներին
- Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու որոշում կընդունի
- Գործադիրը 50 մլն դրամ կհատկացնի ծանր վիրավոր զինծառայողի բուժման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին