Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.06 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.38 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 405 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 410դ րամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 408 դրամ է, վաճառքը՝ 411 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.32 դրամ (հոկտեմբերի 18-ի համեմատ արժեզրկվել է 0.59 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 403 դրամ է։
Ի տարբերություն դոլարի և եվրոյի, ռուսական ռուբլին արժևորվել է։ Մասնավորապես, առքը կազմում է 6.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.04 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.60 դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան