Արաբկիրի նախկին թաղապետը ցանկանում է դառնալ Երևանի քաղաքապետ
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշման մասին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ողջույն հարգելի´ ընկերներ, վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնց այլևս այս հարթակում չեմ ցանկանում անդրադառնալ, դրանց մասին կխոսեմ այլ ձևաչափով: Ես, որպես` «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին:
Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար ամդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ, ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար: Առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում, և Ձեր դատին կներկայացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք` ես, և ինձ պես բազմաթիվ երևանցիներ ցանկանում եմ տեսնել մեր բոլորի մայրաքաղաք Երևանում:
Հարգանքներով` Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, #Երևան2805 նախաձեռնության հիմնադիր` Հովհաննես Շահինյան»։
Հիշեցնենք, որ հայտարարվել է Տիգրան Ավինյանի, Նատալյա Ռոտենբերգի, Ռուբեն Հախվերդյանի, Երվանդ Թարվերդյանի՝ քաղաքապետի ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածուներ մասնակցելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պարզ չէ՝ ինչո՞ւ եք գնում, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, պարո՛ն Ավինյան. Իզաբելլա Աբգարյան
- Թարվերդյան. Միացյալ Հայաստանը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի Երեւանի ավագանու ընտրություններին
- «Հեռու քաղաքականությունից». Քաղաքացիների արձագանքը Ռուբեն Հախվերդյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու լուրին
- Նատալյա Ռոտենբերգն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան