Քաղաքական 19:15 20/10/2022 Հայաստան

Այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի․ Բելառուսի վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ:Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ռոման Ալեքսանդրի,

Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը գործընկերներ են, և մենք միասին մասնակցում ենք մի շարք ձևաչափերում: Եվրասիական տնտեսական միությունը գլխավոր հարթակներից է, որտեղ մենք համագործակցում ենք:

Իհարկե, ներկայում Եվրասիական տնտեսական միության դերն աճում է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, աշխարհում տնտեսական առումով ոչ հեշտ ժամանակներ են: Պետք է նշեմ, որ այն մեխանիզմները, որոնք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, երբեմն բավական օգտակար են այդպիսի իրավիճակներում:

Պետք է ասեմ, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ և՛ դժվարություններ է բերում, և՛ նոր հնարավորություններ: Այս համատեքստում պետք է արձանագրեմ, որ, օրինակ, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե ավելի քան կրկնապատկվել է: Ընդհանուր մասշտաբը, իհարկե, այնքան մեծ չէ, բայց շատ լավ դինամիկա է նկատվում, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումների և  բանակցությունների արդյունքում կհաջողվի պահպանել տնտեսական այդ դինամիկան: Մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարցում, և հույս ունեմ, որ գնալով ավելի շատ ընդհանուր նախագծեր կունենանք, որոնք գրագետ կազմված կլինեն և օգուտ կբերեն և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին, մեր բիզնեսին, մեր քաղաքացիներին:

Եվս մեկ անգամ ողջունում եմ և շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:


Իր հերթին Բելառուսի վարչապետն ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այսօր լինել Հայաստանում՝ Երևանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում և հանդիպել Ձեզ հետ` մեր համագործակցության արդյունքները հակիրճ քննարկելու համար:

Իսկապես պատմական կապերը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, շատ ամուր են և հաջողությամբ դիմանում են ժամանակի փորձություններին: Ես լիովին համամիտ եմ և կիսում եմ մեր առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների  ներկայիս փուլի  վերաբերյալ Ձեր գնահատականները:

Սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, և եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է ևս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առևտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, և դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով և Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը:

Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ և արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաև քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը ևս արդյունավետ է: Գիտեք, բոլորովին վերջերս կայացավ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես ինձ զեկուցել են, այն բավական հաջող է անցել, գործընկերները շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով, հարգելի Նիկոլ Վովայի, վստահ եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք: Մեր կարծիքով, իհարկե, այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի»:

Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}