Պետդեպը՝ ԵՄ դիտորդների Հայաստան ժամանելու մասին
ԱՄՆ վերջնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդրի խաղաղկարգավորումն ու բանաձևն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵՄ դիտորդներ տեղակայումը կբերի՞ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման:
«Մենք հույս ունենք։ Եվ այն, ինչ պնդում են պետքարտուղորն ու դեսպան Ռիքերը այդ հարցը քննարկելիս։ Ես չեմ ցանկանում առաջ անցնել պրոցեսից, բայց իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն է ու բանաձևի ընդունումը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն այսօր կհաստատի Վրաստանի իր առաքելությունից 400 դիտորդ Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկելու որոշումը
- Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան