
«Հրապարակ». «Էրատո» ջոկատի անդամն առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արևիկ Պետրոսյանը, ով Աննա Հակոբյանի գլխավորած «Էրատո» ջոկատի անդամ էր, նախօրեին՝ խորհրդարանում ԱՀ նախագահի հետ փակ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել և առաջարկել է կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը։
Նա բարձր է գնահատել Արցախի խնդրի կարգավորման հարցում նախագահի գործադրած ջանքերը և առաջարկել է Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրել Արայիկ Հարությունյանի արձանը։ Գովերգել է նաև իր նախկին «հրամանատարի» ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին. մասնավորապես ասել է, որ Փաշինյանն այսօր 85 տոկոս վարկանիշ ունի։ Ելույթը, մեղմ ասած, լավ չի ընկալվել ԱՀ խորհրդարանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում