Ես համոզված չեմ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական դարձնելու մեջ. Նիկոլ Փաշինյան
«Ես ուզում եմ արձանագրել և ողջունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հյաաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացնեց, որ առաքելության ձևավորման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին՝ Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո:
«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հյաստանում է և աշխատում է: Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ դիտորդական առաքելությունը երկու ամիս պետք է աշխատի: Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական ռաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց, ամեն դեպքում, այն մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջաններում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն՝ չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,-հայտնեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել նաև Սյունիքում միկրո, փոքր և միջին ձեռնարությունների զարգացմանը
- ԵՄ-ն 10 մլն եվրո դրամաշնորհ կտա ՀՀ-ի ոստիկանության, միգրացիոն ծառայության և մարդու իրավունքների ոլորտներին
- Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու որոշում կընդունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան