ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան
Կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Այս մասին հայտնում են ԵԱՀԿ-ից։
Այցի նպատակն է գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խմբի անդամները կայցելեն հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնեն համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան