ՊՆ-ն գիտի տեղանքներ, որտեղ զինծառայողների դիեր կան, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանվել. ՄԻՊ
Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ զոհված հայ զինծառայողների մարմինների նույնականացման, տարբեր օրերին ռազմագերների հայրենադարձման արդյունքում անհետ կորած զինծառայողների թիվը փոխվում է։
«Ճշտումներ կարող են լինել, սա նորմալ գործընթաց է»,- կառավարության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտնեց 29 անհետ կորած զինծառայողի մասին, դրանից երկու օր առաջ Աստանայում՝ 30, ինչո՞վ է պայմանավորված թվերի տարբերությունը։
Նա նշեց, որ, օրինակ, սեպտեմբերի 16-ի դրությամբ իրենց գրասենյակ զինծառայողների ընտանիքների կողմից 40-ից ավելի դիմումներ էին ստացել, պնդում էին, որ իրենց հարազատն անհետ կորած է։
«Այդ ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոփոխվեցին,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը գիտի կոնկրետ տեղանքներ, որտեղ զինծառայողների մարմիններ են գտնվում, սակայն այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները։
«Մեր տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմը դեռևս խոչընդոտում է և թույլ չի տալիս մարմինները հանվել»,- ասաց. Ք.Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել
- Կին զինծառայողների մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով. ՄԻՊ զեկույց
- Ադրբեջանցիների կողմից զբաղեցրած դիրքերում հայ զինծառայողների մարմիններ կան․ ԳՇ պետի տեղակալ
- Հայաստանին փոխանցվել է հայ զինծառայողների մարմիններ․ Ամատունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան