Իրանը հերքում է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումների մասին մեղադրանքները
Թեհրանը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե Իրանը անօդաչու թռչող սարքեր է փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական հակամարտությունում օգտագործելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Իրանը կտրականապես հերքում է անհիմն և չհիմնավորված մեղադրանքները, թե անօդաչու թռչող սարքեր է հանձնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Ուկրաինայում օգտագործելու համար», - ասել է նա։
Նրա խոսքով՝ հիասթափեցնող է, որ քաղաքական օրակարգն առաջ տանելու համար երկրները «փորձում են ապատեղեկատվական արշավ սկսել Իրանի դեմ»։
«Իրանը հաստատապես համոզված է, որ իր զենքերից ոչ մեկը, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, չի արտահանվում որևէ երկիր՝ համաձայն թիվ 2231 բանաձևի Բ հավելվածի 4-րդ կետի», - եզրափակել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան