Մենք կարծես թուլացել և հաճույք ենք ստանում․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Երեք օր առաջ տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնությունը։ Անկեղծ ասած, ինքս որոշեցի որոշակի ժամանակ ձեռնպահ մնալ գնահատական տալուց, թեկուզ ներքուստ համոզված էի, որ այն պատահական, կենցաղային բնույթի չէր, այլ հստակ քաղաքական պատվեր։
Ինչու՞ որոշեցի սպասել։ Այնուամենայնիվ մտածեցի, որ «հայրենի իրավապահ մարմինները», թերևս կբացահայտեն հանցագործներին և ինչպես Ապարանի սպանությունները, դեպքը կհամարեն ոչ քաղաքական։ Անցել է երեք օր և ոչինչ։
Այս բռնարարքը պատահական չէր։ Բռնապետիկն իրեն ընդդիմադիր գործիչներին լռեցնելու համար հիմնականում օգտագործում էր շինծու քրեական գործեր հարուցելը, այժմ անցել է ահաբեկումների մեթոդին։ Եվ սա դեռ սկիզբն է։
Նրա ուսուցիչը Վանո Սիրադեղյանն էր, ում հրահանգով սպանվեցին շատ գործիչներ։ Այսպիսով բռնապետիկը մի կողմից վաճառում է Արցախն ու Հայաստանը, քանդում բուհական համակարգը, ահաբեկում ընդդիմադիրներին, իսկ մենք կարծես թուլացել և հաճույք ենք ստանում։ Մենք հանդուրժեցինք նաև Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Ապարանում երեք երիտասարդների սպանությունները։ Հասնում է․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Վստահ եմ` սա իշխանության պատվեր է
- Էդգար Ղազարյանի ծեծի վերաբերյալ ահազանգը փոխանցվել է ՔԿ
- Էդգար Ղազարյանը հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից
- Զոհրաբյան. Էդգար Ղազարյանի կյանքին սպառնացող վնասվածքներ չկան
- Էդգար Ղազարյան. Խորհրդարանական ընդդիմությունը կատարում է ԱԺ պատգամավորական մանդատներ վերցնելու իր խոստումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան