ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար
ԵՄ խորհուրդը ռեկորդային արագությամբ պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ իսլամական հանրապետության կողմից Ռուսաստանին «ռազմական աջակցություն ցուցաբերելու» համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի օրը Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք կայծակնային արագությամբ գործողություններ ենք ձեռնարկել Իրանի դեմ, որն աջակցում է Ուկրաինայում ռուսական ռազմական արշավին»,-գրել է նա և հավելել. «Ողջունում եմ ԵՄ խորհրդի որոշումը՝ Իրանի դեմ ռեկորդային ժամանակում պատժամիջոցներ սահմանելու համար, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին»:
Պատժամիջոցներ են կիրառվել Իրանի հինգ քաղաքացիների և երեք կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների հետ։ Առաջիկայում ԵՄ Խորհրդի որոշումը պետք է հրապարակվի «Եվրամիության պաշտոնական ամսագրում», որից հետո այն ուժի մեջ կմտնի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի պատժամիջոցների շուրջ համաձայնություն ձեռք կբերվի մինչև ԵՄ գագաթնաժողովը
- ԵՄ-ն հայտնել է, որ իրենք ապացույցներ են ստացել Իրանից Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարումների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան