Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը
Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր Հայաստանի և Իրանի արտգործնախարարների միջև տեղի կունենա առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում, որոնց կհաջորդի Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:
Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հետ:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դիմել է Իրանին՝ ԱԹՍ-ներ գնելու համար
- Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար
- Հայաստանում կգործարկվի իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծ
- Իրանի նախագահը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին
- Ոսկանյան. Վերջին շրջանում Իրանում հաճախ են Ադրբեջանը կոչում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան