Հատուկ ծառայություններում պետք է արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Փաշինյան
«Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք, պիտի անցնենք դրա իրականացմանը»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հսատատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային համաձայնագրի քննարկման ժամանակ:
Տեղեկացնելով, որ ոստիկանության բարեփոխումների գործընթաց է մեկնարկել՝ գործադիրի ղեկավարը հայտնեց, որ առաջիկա նպատակների մեջ առաջնահերթություն է նաև ԱԱԾ-ի, ՓԾ-ի, ՊՊԾ-ի նոր ստանդարտների հաստատումը:
Նա պարզաբանեց, որ ստանդարտ ասելով նկատի ունի նաև աշխատավարձը:
«Ես խնդիր եմ ձևակերպել, որ այս փոփոխությունների արդյունքում բյուջետավորման խնդիրը լուծվի: Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում՝ զուգահեռ արձանագրելով, որ դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով, որպեսզի համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացող հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համապատասխանում են մեր ակնկալինքերին»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես համոզված չեմ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական դարձնելու մեջ. Նիկոլ Փաշինյան
- ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել նաև Սյունիքում միկրո, փոքր և միջին ձեռնարությունների զարգացմանը
- ԵՄ-ն 10 մլն եվրո դրամաշնորհ կտա ՀՀ-ի ոստիկանության, միգրացիոն ծառայության և մարդու իրավունքների ոլորտներին
- Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու որոշում կընդունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին