«Հրապարակ». Սամվել Բաբայանը դժգոհ է թիմակիցներից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը շաբաթներ առաջ Ստեփանակերտի հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո դադար է վերցրել, թեպետ հայտարարել էր, որ շուտով կրկին հանդիպելու է հանրության հետ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանը դժգոհ է թիմակիցներից, ակնկալում էր, որ ավելի մարդաշատ հանրահավաք կկազմակերպեին, սակայն ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել։
Խոսակցություններ կան, որ նա փորձում է փոխել խորհրդարանում իր խմբակցության կազմը, որից դժգոհ է, սակայն գործնականում դա գրեթե անհնար է։ Արցախցիների համոզմամբ՝ Բաբայանի ակտիվացումը երկու պատճառ ունի. առաջին, որ Նիկոլ Փաշինյանն է նրան գործուղել հատուկ առաքելությամբ, ինչը նա հերքում է:
Երկրորդ. դա պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտով, Բաբայանը մշտապես աչքի է ընկել իշխանությունների հետ գործարքների գնալու իր ճկունությամբ և հույս ունի, որ ապագայում ևս դա իրեն կհաջողվի։ Երեկ փորձեցինք Սամվել Բաբայանի հետ զրուցել իր ապագա պլանների մասին, սակայն նա մերժեց՝ ասելով, թե հեռախոսով հարցերի չի ուզում այլևս պատասխանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա