Իհարեկե, մենք դեռ հեռու ենք կառավարության սահմանած թիրախից. Վահան Քերոբյան
«Վերջին մի քանի ամիսներին մշակող արդյունաբերության աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 35 %, իհարեկե, մենք դեռ հեռու ենք կառավարության սահմանած ՀՆԱ-ի 16.5 %-ին այն հասցնելու թիրախից»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի սահմանը հատելիս ապրանքների մի մասը հենց սահմանին հարկվում է ավելացված արժեքի հարկով, բայց կան ապրանքներ, որոնք չեն հարկվում, իսկ նախագծով լրացվում է սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը:
«Ավելացվում են մի քանի կատեգորիայի գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլ ոլորտների ապրանքներ, որպեսզի թեթևացնենք այն ընկերությունների գործը, որոնք ներմուծելիս խնդիրներ և բարդություններ ունեն սահմանին լրացուցիչ ֆինանսական ծախսերի առնչությամբ»,-հայտնեց նախարարը և բացատրեց, որ օրենսդրական փոփոխությամբ մշակող արդյունաբերության ընկերություններին թույլ են տալիս սահմանին չվճարեն ԱԱՀ, այլ այն անեն ընթացքում, երբ ապրանքները կվաճառեն և կգոյանա ԱԱՀ:
Նախարարը նշեց, որ նախագծի ներքո դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի ապրանք. «Բայց մենք գիտենք, որ շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ»,- նշեց նա:
Քերոբյանը պարզաբանեց, որ որոշումով ընկերություններին ոչ թե ազատում են ավելացված արժեքի հարկից, այլ միայն սահմանին հարկվելուց:
«Այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է, որ զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար»,-հայտարարեց Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երկու լապատկա ունեցող ընկերությունը երկու միլիարդանոց մրցույթի է մասնակցում. Գնել Սանոսյան
- Հատուկ ծառայություններում պետք է արձանագրել աշխատավարձի կրկնապատկում. Փաշինյան
- Ես համոզված չեմ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական դարձնելու մեջ. Նիկոլ Փաշինյան
- ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել նաև Սյունիքում միկրո, փոքր և միջին ձեռնարությունների զարգացմանը
- ԵՄ-ն 10 մլն եվրո դրամաշնորհ կտա ՀՀ-ի ոստիկանության, միգրացիոն ծառայության և մարդու իրավունքների ոլորտներին
- Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու որոշում կընդունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին