Բրիտանացի բուքմեյքերները Բորիս Ջոնսոնին համարում են վարչապետի ֆավորիտներից մեկը
Բրիտանացի բուքմեյքերները նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին համարում են կառավարության ղեկավարի պաշտոնի ֆավորիտներից մեկը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ Express-ը հայտնել էր, որ Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Ըստ Telegraph-ի՝ նա կոչ է արել պահպանողական պատգամավորներին աջակցել իր թեկնածությունը։
Արդյունքում Բորիս Ջոնսոնը զգալի աջակցություն է ստացել պահպանողական պատգամավորներից։
Նշվում է նաև, որ վարչապետի պաշտոնի համար պայքարում առաջատարը մնում է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Երրորդ տեղում Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդանտն է։
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել էր՝ հրաժարական է տալիս 44 օր պաշտոնավարելուց հետո։ Նա Միացյալ Թագավորության պատմության մեջ մտավ որպես ամենակարճ պաշտոնավարած վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Բելգորոդի զորավարժարանում 11 մոբիլիզացվածի գնդակահարածները Տաջիկստանի քաղաքացիներ են
- Detaly. Լիզ Թրասի ղեկավարության պատճառով Բրիտանիան սկսել է կորցնել տնտեսական տերության կարգավիճակը՝
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին