Եվրոպայի առաջնությունում ունենք եզրափակիչ դուրս եկած մասնակից
Հայաստանը եզրափակիչի առաջին մասնակիցն ունի Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայ մարզիկներից ոսկե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Անի Հովսեփյանը:Կիսաեզրափակիչում Անի մրցակիցը տանտերերի՝ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչն էր:
Թեպետ մարզադահլիճում Ռադունովիչի երկրպագուները մեծ աջակցություն էին ցուցաբերում, բայց հայ մարզուհին ոչ մի շանս չտվեց մրցակցին: Չեռնոգորիայի ներկայացուցիչը քիչ թե շատ դիմադրեց միայն առաջին ռաունդում: Նա փորձում էր մերձամարտի բռնցվել, բայց Անիի մի քանի ուժգին հարվածից հետո ստիպված էր փոխել մարտավարությունը:
Երկրորդ ռաունդում մեր մարզուհու առավելությունը շատ ավելի մեծ էր: Անին ռինգում արեց այն ինչ ցանկացավ, իսկ ուժգին հարվածաշարից հետո մրցավարը հաշիվ բացեց:
3-րդ ռաունդում հայ մարզուհին շարունակեց նույն տեմպով և շատ վստահ հաղթանակ 5:0 հաշվով: Ընդ որում մրցվարներից երկուսը մեզ հաղթանակ շնորհեցին 30:25 հաշվով: Եզրափակիչում Անիի մրցակիցը իռլանդացի Քրիստինա Դեսմոնդն է»,- ասվում է հաղորդագրությունում: