ABC. Իսպանիան և Ֆրանսիան չեն կարողանա նոր գազատար կառուցել մինչև 2030 թվականը
Նոր BarMar գազատարի շինարարությունը, որը կմիացնի Իսպանիան և Ֆրանսիան, չի ավարտվի առաջիկա ութ տարում։ Երկրները պետք է այլ ուղիներ փնտրեն ռուսական վառելիքի մատակարարումներից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրում է իսպանական ABC թերթը:
«Դժվար է լինելու ստորջրյա գազատարը շահագործման հանձնել։ Մոտավորապես մինչև 2035 թվականը BarMar-ի օգնությամբ հնարավոր կլինի թագավորությունից գազ մատակարարել Ֆրանսիա և մնացած Եվրոպա, միայն այդ դեպքում խողովակաշարը կարող է օգտագործվել «կանաչ» ջրածնի մատակարարման համար»,- ասվում է նյութում։
BarMar նախագիծը պետք է դիտարկել որպես ռուսական գազի մատակարարումներից հարավային Եվրոպայի երկրների էներգետիկ կախվածությունը նվազեցնելու անցումային շրջան։ Հոդվածում ասվում է, որ խողովակաշարը ուկրաինական հակամարտության պատճառով ուժեղացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին չի կարողանա լուծել «Գազպրոմի» վառելիքի ներկրման պակասի խնդիրը։
Էներգետիկ անցման ռազմավարության մեջ առավել առաջնահերթ ուղղություն է լինելու այսպես կոչված «կանաչ էներգետիկ միջանցքը»։ Այս նախագիծը գազ և ջրածին կտեղափոխի Բարսելոնայից Մարսել։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել վառելիքի մատակարարումների աշխարհագրությունը։ Ամենայն հավանականությամբ, այս նախագիծը կփոխարինի BarMar խողովակաշարի կառուցման գաղափարին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա