Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
«Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն այն կարևորության դրսևորումն է, որն իրանի կառավարությունը և ժողովուդը տածում է Հայաստանի և հայ ժողովրդի հազարմյա հարաբերությունների հանդեպ»,-Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի և Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և նրա որդեգրած հիմնական քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելն է:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասաց, որ Երևանում գտնվող ԻԻՀ դեսպանատունը և Կապանի գլխավոր հյուպատոսությունը ջանքեր կներդնեն երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի սերտացման համար:
«Սյունիքի մարզը համարվում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը: Հայաստանը համարում ենք Հյուսի-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը և մենք մեր ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիակ ուղով ապրանաքափոխադրումները և ուղևորափոխադրումներն ավելի զարգանան»,-հայտարարեց Իրանի ԱԳ նախարարը:
Նա ջերմորեն շնորհակալություն հայտնեց կապանցիներին և դիմավորման արարողություն կազմակերպած դպրոցականներին:
«Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը և երկու երկրների բարեկամությունը»,-իր խոսքն ավարտեց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Հարակից հրապարակումներ`
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք. Իրանի գլխավոր հյուպատոս. News.am
- Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն» է․ ԻԻՀ ԱԳ նախարար
- Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Միրզոյան
- Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին