Լուկաշենկոն չի հավատում, որ երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը հայտարարել է, որ չի հավատում երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հնարավորությանը, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «BelTA»ժին։
«Ամեն ինչ պետք է կանխատեսել և ամեն ինչից վախենալ: Այսօր ո՞վ կարող է ասել, որ երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսվելու։ Մենք ավելի մոտ ենք դրան, քան երբևէ, բայց ես չեմ հավատում, որ երրորդ համաշխարհային պատերազմ կլինի, քանի որ վտանգն այն է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կհանգեցնի բոլորի և ամեն ինչի կործանմանը: Դե, ով է ուզում այսօր մեռնել», - մեջբերում է նրա խոսքերը BelTA-ն։
Ուրբաթ օրը Լուկաշենկոն ժամանել է Բրեստի շրջանի «Օբուզ-Լեսնովսկի» համազորային զորավարժարան՝ ծանոթանալու երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումներին։ Նա հանձնարարել է մեծացնել տանկերի արդիականացման ծավալները։
Նա նշել է, որ հանրապետությունն ունի զենքի այն տեսակները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի հետ սահմանը անօդաչու թռչող սարքերից և այլ օդային թիրախներից պաշտպանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա