Խորեն Բայրամյան.Վալերի Կարպինի հետ մենք անպայման դուրս կգանք Եվրո-2024
«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ասել է, որ եթե Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալերի Կարպինը գլխավորի Հայաստանի հավաքականը, դա կօգնի հավաքականին 2024 թվականին դուրս գալ Եվրոպայի առաջնություն։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքերը մեջբերում է RB Sport-ը։
«Ո՞ւմ կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Վալերի Գեորգիևիչ Կարպին, իհարկե (ծիծաղում է): Նրա հետ մենք անպայման դուրս կգանք Եվրո- 2024»,- ասել է Բայրամյանը։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակցության համար պայքարում Հայաստանի հավաքականը D խմբում կխաղա Ուելսի, Խորվաթիայի, Թուրքիայի և Լատվիայի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Խոակին Կապարոսը լքել էր Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Եթե Կապարոսն իսկապես մեղավոր է,պետք է պատասխան տա՝ ՀՖՖ ղեկավարների հետ միասին
- Մարզիչ Խոակին Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը. Արմեն Մելիքբեկյան