Washington Post. Կիևը խոստովանել է՝ հրթիռները վերջանում են
Ուկրաինայում խոստովանել են, որ երկրի զինված ուժերը զգալի խնդիրներ ունեն հակահրթիռային պաշտպանության համակարգերի և հենց հրթիռների հետ կապված։
«Մենք պետք է փոխարինենք մեր հին համակարգերը (օդային պաշտպանությունը), քանի որ շուտով նրանք պարզապես չեն կարողանա դիմակայել սպառնալիքներին… Եվ մեր հրթիռները սպառվում են», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Washington Post-ին ասել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուսուցման ղեկավար Դենիս Սմաժնին:
Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինան զինված է հիմնականում խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնք պետք է փոխարինվեն ավելի ժամանակակիցներով (օրինակ՝ ամերիկյան NASAMS կամ գերմանական IRIS-T)։
Ինքը՝ Սմաժնին, այժմ արտերկրում է, որտեղ սվորում է, թե ինչպես կառավարել ամերիկյան NASAMS համակարգերը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հակաօդային պաշտպանության համակարգերով ապահովված են անհրաժեշտ քանակի միայն 10%-ով։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային առաջին IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման համար, իսկ ԱՄՆ-ին՝ NASAMS զենիթահրթիռային համակարգերը Կիև տրամարդելու որոշման համար։
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա