Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրում է գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտների մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ԱՄՆ-ին գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտների համար, որը նրանց շուկայում շատ ավելի էժան է, քան Եվրոպայում։
«Կա ընտրություն, որը կատարել է ամերիկյան տնտեսությունը։ Այն գրավիչ ընտրություն է, որը ես հարգում եմ, բայց դա ծնում է երկակի ստանդարտներ, քանզի ամերիկյան էներգակիրները շատ ավելի էժան են, քան մերը,որովհետև Միացյալ Նահանգները էներգիա արտադրող է: Նրանք վաճառում են իրենց երկրում գազը գազը վաճառում են 3-4 անգամ էժան, քան մեզ։ Սա երկակի ստանդարտ է»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ մտադիր է այս հարցը քննարկել դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- ABC. Իսպանիան և Ֆրանսիան չեն կարողանա նոր գազատար կառուցել մինչև 2030 թվականը
- Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայում գազային հանգույց կառուցելու Պուտինի գաղափարին
- ԵԱՏՄ երկրների մեծ մասն անցել է գազի դիմաց ռուբլով վճարելուն
- Եվրոպայում մինչև 2023 թ-ի վերջ գազի պաշարների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում