Սոֆիայում և Պլովդիվում տեղի կունենա կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի բալետի համաշխարհային պրեմիերան
Հոկտեմբերի 31-ին Սոֆիայում և նոյեմբերի 2-ին Պլովդիվում տեղի կունենան Chaconne in"K" Exictance ժամանակակից բալետի համաշխարհային պրեմիերան: Կոմպոզիտորն է Սերգեյ Ումրոյանը։
Կոմպոզիտորների միության ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը գրել է երաժշտությունն ամբողջովին զրոյից՝ հատուկ այս բալետի համար։ Պարողների ընտրության համար բաց կանչ է հայտարարվել, որի արդյունքում ավելի քան հարյուր և ավել դիմումներից ընտրվել են չորս պարող։
«Վերջապես կարող եմ ասել, որ 4-ամսյա աշխատանքից հետո, Բուլղարիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ին և Պլովդիվում նոյեմբերի 2-ին, տեղի կունենա իմ Chaconne in "K" Excistance բալետային ներկայացման պրեմիերան, որի երաժշտությունը ստեղծելու առաջարկը ստացա ամենատաղանդավոր բեմադրիչ ընկերոջիցս՝ Ռիմա Պապոյանից։
Հ.Գ. 2023-ի ապրիլի 14-ին կկարողանաք ներկա լինել բեմադրության հայաստանյան պրեմիերային»,- գրել է Սերգեյ Ումրոյանը: