Սուրեն Սուրենյանց. Փաշինյանը մի ճաշ է եփել, որը հիմա ուտել չի ուզում
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«ՀԺ-ի հոդվածագիր Փաշինյանը մունաթ է գալիս վարչապետ Փաշինյանի վրա
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում մի անստորագիր հոդված է հրապարակված (ենթադրում եմ՝ դրա հեղինակը դարձյալ Հավաստի աղբյուրը, կամ որ նույնն է՝ Նիկոլ Փաշինյանն է)՝ «Ինչու Հայաստանի տարածքով, ովքեր են միջանցքի հիմնական շահառուները, և ինչու միջանցք, այլ ոչ թե ճանապարհ» թեմայով, որի եզրափակիչ հատվածում կարդում ենք. «... թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը կողմ են, որ ՀՀ տարածքով միջանցքը լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո։
ՀՀ տարածքով Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի։
1) Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։
2) Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն։
Հիմա մեջբերեմ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածը.
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Այս հայտարարության տակ, Պուտինի ու Ալիևի հետ միասին, դրված է նաև Փաշինյանի ստորագրությունը:
Իհարկե, եռակողմ հայտարարության տեքստում օգտագործվում է «Տրանսպորտային հաղորդակցություն», Փաշինյանի ընտանիքի կայքի հոդվածում՝ «միջանցք» տերմինը, բայց դա չի փոխում իմաստային բաղադրիչը՝ գործ ունենք մի իրականության հետ, որ Փաշինյանը համաձայնություն է տվել մի հաղորդակցության, որը ոչ թե արտատարածքային, այլ ֆունկցիոնալ միջանցք է՝ ռուսական վերահսկողությամբ:
Սա մի տարբերակ է, որին 2020թ-ի նոյեմբերի 9-ին համաձայնություն են տվել Պուտինը, Փաշինյանը, Ալիևը:
Ստացվում է՝ ՀԺ-ի հոդվածագիր Փաշինյանը մունաթ է գալիս վարչապետ Փաշինյանի վրա:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Փաշինյանը մի ճաշ է եփել, որը հիմա ուտել չի ուզում: Ոչինչ, որ դրա համար հատուցելու ենք երիտասարդ կյանքերով»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Իբր «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» իրականում «Թուրանական միջանցքն» է
- Սուրենյանց. Նման կոնսենսուս ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները