Էրդողանը փաստացի հայտարարեց նոր նախապայմանի մասին. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր (հոկտեմբերի 20) հայտարարեց նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիորեն վրա է հասնելու ճիշտ այն վայրկյանին, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղության պայմանագիրը»:
Դա ռազմական տուգանքների (կոնտրիբուցիա) հարցն է, որը պահանջելու է Ադրբեջանը Հայաստանից «30 տարի Ղարաբաղը գրաված պահելու և ավերելու համար»: Հենց այա միտքն է գրեթե բառացի այսօր ասել Էրդողանը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավում:
Հիշեցնեմ, որ ևս մի նմանատիպ բացահայտում եղավ 2021 թ. ամռանը, երբ Էրդողանն ու իր կինը Շուշի այցելելու ժամանակ հայտարարեցին, որ հայ ռազմագերիներին պետք է վերադարձնել միայն Հայաստանի կողմից նոր զիջումների դիմաց: Մինչ այսօր գերիներին չեն վերադարձրել:
Ինչքան զիջենք, այնքան զիջելու ենք:
Պետք է հեռացնել զիջողներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևն ու Էրդողանը օկուպացրած Կովսականում մասնակցել են օդանավակայանի բացմանը
- Ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում․ Էրդողան
- Խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ, և մենք կբացենք մեր սահմանները. Էրդողանի կոչը՝ Հայաստանին
- Փաշինյանն ու Էրդողանը շեշտել են ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում