Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա Cinémed փառատոնում
Ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա International Mediterranean Film Festival Montpellier (Cinémed) հեղինակավոր կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Cinémed-ը Կաննի միջազգային կինոփառատոնից հետո ֆրանսիական երկրորդ ամենամեծ փառատոնն է: Մրցույթում Հայաստանը ներկայացված է ի թիվս 20 այլ ֆիլմերի շարքում տարբեր երկրներից։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնից նշում են, որ ֆիլմի ռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանն ընտրվել է նաև Cinemed-ի «Կարճից երկար» ծրագրում՝ արդյունաբերության բաժնի հանդիպումներին մասնակցելու և իր նոր լիամետրաժ ֆիլմի նախագիծը ներկայացնելու համար:
Ֆիլմը 12 րոպե է. Անուշը հեռացել է Հայաստանից՝ փախչելով ընտանեկան պատերազմից։ Տարիներ անց նա վերադառնում է հայրենիք՝ ստիպված լինելով այլ երկրում թողնել ապրելու իր միակ պատճառը…