Քաղաքագետ. Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն և ապագա կոմունիկացիաների առումով, և անվտանգության: Դա հասկանալի է, սակայն այստեղ կա ևս մի ենթաշերտ, որը լավ չի ընկալվում Հայաստանում:
Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական որակ են ձեռք բերում, դա նույնպես ունի թե տնտեսական, թե անվտանգային հարթություն: Այ այստեղ է պետք հասկանալ նաև Իրանի նման ակտիվության պատճառներից մեկը:
Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան: Հաշվի առնելով Ռուսաստանի հայտնի դժվարությունները և կախվածությունը Թուրքիայից, փաստորեն Ռուսաստանն այս փուլում Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը պատվիրակել է Իրանին: Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը, կամ ավելի ճիշտ նրանք միմյանց հետ կոորդինացնում են իրենց դերակատարումները»։
Հարակից հրապարակումներ`
- Կապանի հյուպատոսությունը կդառնա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան. Միրզոյան
- Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք. Իրանի գլխավոր հյուպատոս. News.am
- Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն» է․ ԻԻՀ ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան