Միջազգային խաղացողներն այդքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում. Արցախի նախագահ
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ»,- Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ ցանկացած շփման ու հանդիպման ընթացքում ձևակերպում են՝ Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը քննարկման ենթակա չէ։
«Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին երբևէ չենք էլ մտածում, Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո շարունակվում է, ղեկավարվում է Սահմանադրությամբ, օրենքներով, երկիրն ապրում է նույն տրամաբանությամբ, իհարկե, ունենալով մարդկային, տարածքային մեծ կորուստներ։
Այլ կարգավիճակում Արցախը պատկերացնել անհնարին է։
Դե ֆակտո անկախությունը չի քննարկվու։ Դե յուրե ճանաչման առումով շատ ժամանակ ունենք անցնելու, պայքարելու։ Պայքարը պիտի շարունակել միջազգային հարթակներում, տարբեր երկրների, բարեկամ երկրների, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող երկրների հետ։ Բայց դե ֆակտո անկախությունը եղել է, կա և կման, թող մեր հայրենակիցները չկասկածեն»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը։
Հարցին՝ արդյո՞ք իրենց այս ցանությունն աշխարհի համար հասկանալի է, արդյո՞ք աշխարհին կարողանում են հասկանալի լեզվով հիմնավորել, թե ինչու Արցախը չի կարղ լինել Ադրբեջանի կազմում, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Այսօր շատ ավելի է բարդացել, քանի որ միջազգային խաղացողները, որոնք փորձում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, ստորադասում են արցախյան խնդիրը, այդքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում։ Բայց դա չի խանգարում մեզ իրացնելու ՄԱԿ-ի կանոնադրության ազգերի ինքնորոշման նորմը և մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում։ Դա զիջելու որևէ ցանկություն չունենք։
Մենք պայքարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևոր այդ նորմի շրջանակներում։ Արձանագրենք, որ այն որևէ կապ չունի տարածքային ամբողջականության նորմի հետ»։
Ա. Հարությունյանն արձանագրել է՝ «մենք պետք է պայքարենք, բայց ապրելով Արցախում»։
«Այս բանաձևն է գործելու՝ մեր պայքարը շարունակվում է, բայց հաջողություն արձանագրելու համար պետք է առաջին հերթին ապրենք, զարգացնենք Արցախը, շարունակենք մեր հարաբերությունները հնարավոր տարբեր երկրների հետ։ Ժամանակն աշխատելու է հաստատ ի օգուտ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նորմի կիրառման ուղղությամբ։
Ես իմ ընտանիքով շարունակում ենք ապրել Արցախում»։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի կարող խոչընդոտել արցախահայության ինքնորոշման համար պայքարին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան