Դատարանը կալանավորել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին
Կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.
«Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։
Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը»։
Ե. Սարգսյանը հայտնում է միաժամանակ, որ ինքը չէ Արուսյակ Ալեքսանյանի օգնականի պաշտպանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև փաստաբն Էրիկ Ալեքսանյանը, նա մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Է. Ալեքսանյանը նույնպես կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են
- Գլխավոր դատախազությունը՝ դատավորին և փաստաբանին կալանավորելու մասին
- Վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների նկատմամբ կիրառվող հետապնդումները. Դատավորների միություն
- Ումի՞ց պետք է վախենան դատավորները՝ երկնային պատժից, թե՞ նիկոլական ռեպրեսիվ մամլիչից. Արթուր Ղազինյան
- Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1-ի դատավորի կողմից. Երեմ Սարգսյան
- Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան
- Միգուցե գործել է բումերանգի օրենքը. Փաստաբան Բենիկ Գալստյանը՝ դատավոր Ալեքսանյանի մասին
- «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
- Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին