Վահրամ Աթանեսյան. Բռնեցեք Ալիևի լեզվից
Աժ նախկին պատգամավոր, «Արցախ» պատգամավորական խմբի անդամ Վահրամ Աթանեսյանը գրում է.
«Բռնեցեք Ալիևի լեզվից․ Հայաստան-Ադրբեջան սահման ԵԱՀԿ դիտորդական խումբ ուղարկելու որոշման առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հայտարարություն է տարածել, որի հիմնական ասելիքն այն է, որ ԵԱՀԿ մարմիններում որոշումներն ընդունվում են կոնսեսուսով և քանի որ Բաքուն նման առաքելության համաձայնություն չի տվել, ապա դա ընդամենը որոշակի խմբի նախաձեռնություն է։
Այո, ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդպես էլ Լեռնային Ղարաբաղը 1992թ․ մարտի 24-ին անդամ բոլոր պետությունների, այդ թվում և Ադրբեջանի կողմից ճանաչվել է սուբյեկտ, նրա ընտրված ներկայացուցիչները՝ բանակցող կողմ։ Այդ որոշումը ոչ ոք չի բեկանել։
Եվ ի՞նչ իրավունքով է Ալիևն ասում «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ խնդիր» և «չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն»՝ ահա այս հարցը ԵԱՀԿ մարմիններում պետք է քննարկվի ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի, որքան՝ հենց Ստեփանակերտի նախաձեռնությամբ, որը ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի հետ դիվանագիտական լեգիտիմ հարաբերությունների երեսնամյա փորձ և այն շարունակելու միջազգային լիարժեք մանդատ ունի»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
- ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա