Վարդան Ոսկանյան. Իբր «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» իրականում «Թուրանական միջանցքն» է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Քանի որ թե՛ Բաքվի բռնապետի և թե՛ էրդողանական վարչախմբերի կողմից շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ զանազան հայտարարությունները, և հայստանյան լրատվական ու մասնսգիտական դաշտը ստիպված է անդրադառնալ դրանց, ըստ իս, ավելի ճիշտ կլինի թշնամական քարոզչության և ծրագրի այդ տարրը հայկական տիրութում կոչել առնվազն իրական «անվանումով»։
Իբր «Զանգեզուրյան» կամ «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» նշված երկու վարչախմբերի պատրանքերում իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պետք է ապահովվի ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը, այլ Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի վրայով նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների միջև անխափան և ամենակարճ հաղորդակցության ուղին։
Հետևաբար «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումը լոկ միջոց է դրա իրական բովանդակությունն ու համաթուրանական պատրանքի մաս լինելը քողսրկելու համար, և, ըստ այդմ, եթե հնարավորություն չկա այդ «անվանումը» մեզանում ընդհանրապես չհիշատակելու, այն պետք է կոչվի «Թուրանական միջանցք», ինչն արտացոլում է դրա իրական բնույթը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան