Մենք՝ իրանցիներս, ավելի շատ գործի մարդ ենք. Վարամին՝ սահմանների խախտման դեպքում Իրանի հնարավոր արձագանքի մասին
«Ես հույս ունեմ, որ ոչ մի տեղ և երկրում պատերազմ չի լինի»,-ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին՝ պատասխանելով կապանցիների համար Իրանի հյուպատոսության՝ անվտանգային երաշխիքներ ապահովելու հնարավորության մասին հարցին:
Նա հիշեցրեց Իրանի բարձրագույն ղեկավարության պարբերական հայտարարությունները, որ անթուլատրելի է երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային ճանաչված սահմանների փոփոխությունը, իսկ Իրանի ԱԳ նախարարը րոպեներ առաջ, հյուպատոսության բացման արարողության ժամանակ շեշտեց, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է:
«Մենք շատ հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու և ցանկանում ենք տեսնել խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղությունը և բարեկամությունն է: Ես Կապանի բնակչությանն ասում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-հայտարարեց Մորթեզա Աբեդին Վարամին:
Ի պատասխան Իրանից Հայաստանի զենք գնելու վերաբերյալ տարածված լուրերին առնչվող հարցին՝ հյուպատոսը հայտնեց, որ այն պետք է ուղղել ռազմական ոլորտի ներկայացուցիչներին, իսկ ինքը տեղյակ է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները մշտապես կապի մեջ են և համոզմունք հայտնեց, որ Հայաստանին հարձակողական զենք պետք չի գա:
«Մենք՝ իրանցիներս, ավելի շատ գործի մարդ ենք, քան խոսքի և հուսով ենք, որ որևէ երկիր իրեն թույլ չի տա իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում ԻԻՀ-ի կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի: Այդ հակազդցությունը լինելու է տվյալ գործողությանը համահունչ»,-պատմական սահմանների խախտման դեպքին Իրանի հնարավոր արձագանքի մասին հարցին պատասխանեց Մորթեզա Աբեդին Վարամին:
Հարակից հրապարակումներ`
- Կապանի հյուպատոսությունը կդառնա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան. Միրզոյան
- Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին