Տիգրան Աբրահամյան. Անվտանգության համակարգի փոփոխությունները լեզվի ճարտարության, ստի ու կեղծիքի մրցավազքի հետ են խառնել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխող ուժի՝ անվտանգության բլոկը սպասարկող դեմքերը, իրենց խոսքում անհամեմատ ավելի մեծ տեղ են հատկացնում սեփական տապալումները, ահռելի կորուստներն արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, քան բնականաբար անվտանգության համակարգում լուրջ ռեֆորմներին կամ առարկայական անելիքներին։
Նույնիսկ այն դեպքում, երբ խոսում են անելիքների մասին, դրանք կամ վերացական բնույթ ունեն կամ զուտ բարի ցանկությունների տրամաբանության մեջ են։
Ժամերով, օրերով, ամիսներով խոսում են բաների մասին, ինչի ընթացքը նույնիսկ չեն պատկերացնում, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նույնիսկ մեծ ցանկություն էլ ունենան՝ իրենք այդպիսի բարեփոխումների կամք ու հնարավորություն չունեն։
4.5 տարի է իշխանության են, նույնիսկ այդ ժամանակահատվածի համար փախչում են պատասխանատվությունից։
Մեկին կբռնեն, մյուսին կկալանավորեն, երրորդին բռնության կենթարկեն ու նույնիսկ կապ էլ չունի, որ այդ «զոհերը» ոչ մի կապ չունեն սրանց արածի կամ չարածի համար, կարևորը մարդկանց զբաղեցնելու և իրականությունից փախուստի դիմելու հնարավորություն ստանան։
Անվտանգության համակարգի փոփոխությունները լեզվի ճարտարության, ստի ու կեղծիքի մրցավազքի հետ են խառնել և ամենակարևորը՝ 0 պատասխանատվություն մարդկային ու տարածքայի ահռելի կորուստների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ի՞նչ է նշանակում, թե եռամսյա հավաքներից հրաժարվում ենք
- Տիգրան Աբրահամյան. Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը»
- Հայաստանը պայքարի և դիմադրության հնարավորությունները չի սպառել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլն արդեն խնդիր է նաև իր թիմում
- Տիգրան Աբրահամյան.Հայաստանը պարզապես պատրաստ չէ դիմակայության
- Գլխավոր շտաբը պետք է գործի, այլ ոչ խոսի. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են
- Տիգրան Աբրահամյան. Իշխանության օգտին քվեարկելը նշանակում է պատասխանատվություն ՔՊ-ի բոլոր արածների ու չարածների
- Դեռևս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառներ ունի հարաբերական դադարն առաջնագծում․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը մի փոքր դադար է վերցրել, դեռևս գլխավոր հարվածը տեղի չի ունեցել․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան