
Թուրքիան օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացելու
Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացում Արցախի Շուշի քաղաքում, որը 2020 թվականի նոյեմբերին օկուպացվել է Ադրբեջանի կողմից: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ լուրն Ադրբեջանից վերադառնալուց հետո հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մենք գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիյում»,-ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին, որտեղ մասնակցել էր օկուպացված Սանասարում Հայաստանի և Իրանի հետ սահմանին գտնվող օդանավակայանի բացմանը։
Շուշիում գլխավոր հյուպատոսությունը կլինի Ադրբեջանում երրորդ նման թուրքական դիվանագիտական առաքելությունը։ Ներկայումս հյուպատոսություններ կան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, ինչպես նաև Նախիջևանում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը փաստացի հայտարարեց նոր նախապայմանի մասին. Վարուժան Գեղամյան
- «Ժողովուրդ». Շուշիի շուրջ հակասական հայտարարությունները փաստում են՝ Փաշինյանը խաբել է ՀՀ արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներին
- Հիշեք՝ սա այն մարդն է, ով Շուշին արդեն թղթով հանձնած գրել է, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»․ Վարուժան Գեղամյան