Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
«Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն այն կարևորության դրսևորումն է, որն իրանի կառավարությունը և ժողովուդը տածում է Հայաստանի և հայ ժողովրդի հազարմյա հարաբերությունների հանդեպ»,-Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի և Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և նրա որդեգրած հիմնական քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելն է:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասաց, որ Երևանում գտնվող ԻԻՀ դեսպանատունը և Կապանի գլխավոր հյուպատոսությունը ջանքեր կներդնեն երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի սերտացման համար:
«Սյունիքի մարզը համարվում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը: Հայաստանը համարում ենք Հյուսի-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը և մենք մեր ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիակ ուղով ապրանաքափոխադրումները և ուղևորափոխադրումներն ավելի զարգանան»,-հայտարարեց Իրանի ԱԳ նախարարը:
Նա ջերմորեն շնորհակալություն հայտնեց կապանցիներին և դիմավորման արարողություն կազմակերպած դպրոցականներին:
«Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը և երկու երկրների բարեկամությունը»,-իր խոսքն ավարտեց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան