ԱՄՆ-ում հետաքննող լրագրողն անհետ կորել է
Ամերիկյան ABC հեռուստաալիքի հետաքննող լրագրող Ջեյմս Գորդոն Միկը անհետացել է այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի աշխատակիցները կես տարի առաջ խուզարկել էին նրա բնակարանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Rolling Stone» պարբերականին:
Պարբերականի տվյալներով՝ լրագրողի տան խուզարկությունն Արլինգթոն քաղաքում (Վիրջինիա նահանգ) իրականացվել է դեռ ապրիլի 27-ին։ Դրանից հետո հարևաններից ոչ մեկը չի տեսել Միկին, և նրա բնակարանը դատարկ է թվում:
ABC-ի ներկայացուցիչը «Rolling Stone»-ին պատմել է Միկի «շատ անսպասելի» հեռացման մասին:
«Նա անհետացավ երկրի երեսից։ Մարդիկ հարցնում են, բայց ոչ ոք չգիտի պատասխանը»,- ասել է լրագրողի գործընկերներից մեկը։
Իրազեկ աղբյուրները պնդում են, որ խուզարկության ժամանակ դաշնային գործակալները, իբր, գաղտնի տեղեկատվություն են գտել Միկի նոութբուքում։
Հետաքննող լրագրողի մասնագիտական գործունեության որ ասպեկտները կարող էին առաջացնել ՀԴԲ-ի հետաքրքրությունը, հայտնի չէ, նշում է պարբերականը: Լրագրողն աշխատել է ծայրահեղ զգայուն թեմաների շուրջ, որոնք կապված են ահաբեկչական խմբավորումների պարագլուխների եւ ամերիկացի պատանդների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա