Արաբագետ. Աշխարհաքաղաքական դիմակայության նոր հետևանքները Հայաստանի համար
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Ուկրաինական պատերազմով պայմանավորված աշխարհաքաղաքական դիմակայությունն աստիճանաբար ընդլայնում է սահմանները ոչ միայն ընդգրկելով տարբեր միկրո տարածաշրջաններ, այլ նաև՝ առանձին նոր խաղացողների։
Արդեն իսկ ակնհայտ է՝ Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցության արդյունք-հետևանքով Իրանը՝ նաև Ռուսաստանի կողքին ընդգրկվել է Արևմուտքի «գծած չարի առանցքում։
Այս դիմակայության նոր մակարդակի առայժմ առնվազն քաղաքական և քարոզչական բաղադրիչներն ուղիղ առնչություն են ունենում նաև Հայաստանի վրա՝ առանձին փուլերում՝ նաև բացասական ազդեցություն։
Որպես նշվածի ակնհայտ օրինակ Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի ավագ խորհրդական, ԻՀՊԿ ցամաքային զորքերի գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավիի՝ Իմամ Հոսեյնի համալսարանում տեղի ունեցած համաժողովին հնչեցրած հայտարարության աղավաղումն է։ Իր խոսքում իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել էր, թե 22 երկրներ դիմել են իրանական անօդաչու թռչող սարքեր գնելու խնդրանքով՝ առանց մանրամասնելու, թե որ երկրներն են։
Մինչդեռ տարածաշրջանային հակաիսրայելական արաբական լրատվամիջոցների ձեռամբ՝ արհեստականորեն բացվել էր հայտարարության բովանդակությունը՝ ներկայացվելով երկրների ցանկ, մասնավորապես՝ Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան, որոնք իբր պաշտոնական հայտ են ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր գնելու համար։
Անկախ այն հանգամանքից, իրանցի զինվորականի ակնարկած շարքում գտնվում են նշված երկրները, թե ոչ, առնվազն Հայաստանի տեսանկյունից նման տեղեկատվության տարածումը ներկա շրջափուլում խիստ խնդրահարույց է։ Քանի որ դրա հետևանքով կարող են թիրախավորվել Երևանի ռազմաքաղաքական մանևրի առայժմ գոնե տեսական հնարավորությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն չի ընդունելու, դա մեր «կարմիր գիծն» է․ ԻԻՀ ԱԳ նախարար
- Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Միրզոյան
- ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար
- Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա