Բայդենը հերթական անգամ ելույթից հետո շփոթվել է և չի կարողացել հեռանալ բեմից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պիտսբուրգում ելույթից հետո շփոթվել է և չի կարողացել անմիջապես բեմից հեռանալու ելք գտնել։ Միջոցառումը հեռարձակել է Fox News հեռուստաալիքը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հինգշաբթի օրը Պիտսբուրգում Բայդենը ելույթ է ունեցել ամբողջ երկրում ենթակառուցվածքների վերակառուցման մասին: Ամերիկայի նախագահը դիմել է ընտրողներին այն վայրից, որտեղ գրեթե ինը ամիս առաջ կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով տուժել է տասը մարդ։
Ելույթի ավարտին Բայդենը հեռանում է ամբիոնի մոտից, սակայն շրջվում է հակառակ ուղղությամբ։ Մի պահ Միացյալ Նահանգների նախագահը շփոթված նայում է շուրջը, բարձրաձայն ինչ-որ բան ասում, հետո շրջվում է դեպի աստիճաններն ու շտապում դեպի ելքը։
Նման դեպք Բայդենի հետ նախկինում էլ եղել է։ Սեպտեմբերին Բոստոնում նա օգնություն է խնդրել, երբ «կորել» է Քենեդիի անվան գրադարանում ելույթ ունենալուց հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան