ԵԱ. Հայաստանի երեք կին բռնցքամարտիկ Բուդվայում այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու համար
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվում է կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մրցավայր է գործուղել յոթ մարզուհի:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նրանք արժանացել են մարզասերների համակրանքին: Այս մասին հեռախոսազրույցում ասել է գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Ավելին, Եկատերինա Սիչևան /54 կգ/, Սոնա Հարությունյանը /63 կգ/ և Անի Հովսեփյանը /69 կգ/ հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլերի արգելքները, մտել են կիսաեզրափակիչ և իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:
Նրանք այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին