Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակը «օգտակար ապուշներ» է անվանել նրանց, ովքեր ոչ Ուկրաինայի պայմաններով խաղաղության կոչ են անում
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կարծում է, որ մարդիկ, ովքեր կոչ են անում խաղաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության հետ ոչ Կիևի պայմաններով, «օգտակար ապուշներ են»։ The Washington Post-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն ։
«Արևմուտքում օգտակար հիմարները ավելի ու ավելի բարձրաձայն են խաղաղության կոչ անում: կարծես թե ոմանք, ցավոք, ականջալուր են եղել դրան։ Նախկին և ներկա քաղաքական գործիչներն ու ազդեցիկ գործարարները կոչ են անում բանակցություններ վարել Կրեմլի հետ»,- ընդգծել է ուկրաինացի քաղաքական գործիչը։
Երմակը վստահ է նաեւ, որ Մոսկվան իբր զբաղվում է «միջուկային շանտաժով»։ Միևնույն ժամանակ, Զելենսկու գրասենյակի ղեկավարը որևէ ապացույց չի ներկայացրել Ռուսաստանի մայրաքաղաքի նման գործողությունների վերաբերյալ։
«Ուկրաինան խաղաղություն է փնտրում և ձգտում է դրան: Բայց մեր պայմանները հայտնի են»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- WP. Բայդենը Զելենսկուն կոչ է արել դադարեցնել բողոքել ԱՄՆ-ի անբավարար օգնությունից
- Զելենսկու հայտարարությունից հետո թուրքերը ցանկանում են լքել ՆԱՏՕ-ն
- Զելենսկին չեղարկել է զորակոչը Ուկրաինայի զինված ուժեր և հետաձգել ժամկետային զինծառայողների զորացրումը
- Զելենսկու գրասենյակում հայտարարել են չեզոք կարգավիճակի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին