«Ժողովուրդ». Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի ռեստորան է բացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Գյուրջյան փողոցում գտնվող «Հին թաղեր» պանդոկը Մանուկյանը բացել է վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ:
Նա, նշենք, Նորք-Մարաշի, այնուհետև Նոր Նորքի թաղապետի պաշտոններն է զբաղեցրել, ինչի ընթացքում էլ՝ 2021-ին, հասցրել է բացել ու շահագործել վերոնշյալ պանդոկը: «Պանդոկը ոչ թե իմը, այլ քրոջս որդունն է: Այն ինձ հետ որևէ կապ չունի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մանուկյանը: Զարմիկը պանդոկի տնօրեն Արթուր Աբգարյանն է: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հովհաննես Մանուկյանի հիմնադրած «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ում վարորդ է աշխատել, այժմ, փաստորեն, պանդոկ է ղեկավարում:
Ի՞նչ է ստացվում. կարող ենք ենթադրել, որ մարդը պաշտոնավարման ժանակահատվածում բիզնես է հիմնում, այն ազգականի անունով գրանցում ու որոշում՝ ինքը դրա հետ որևէ առնչություն չունի: Տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերևս այս դեպքի համար էր ասում. «Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա